Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Ամիօ բանկը իր գործունեության առաջին օրվանից ձևավորել է թիմ, որը միավորում է տարբեր
ոլորտների փորձն ու նորարարական մտածողությունը։
Բանկը, ամփոփելով իր գործունեության երկրորդ տարին, հրապարակում է նաև Ամիօ թիմին միացած
տաղանդների թիվը։

Այս կարճ ժամանակահատվածում բանկի թիմին միացել է ավելի քան 500 մասնագետ, և նրանց
ընտրությունը պատահական չի եղել:
Ամիօ բանկը վստահ է՝ հաջողությունը սկսվում է մարդկանցից և դա ամրագրված է բանկի
արժեքներում։ Ամիօն ներգրավել է հայկական աշխատաշուկայի լավագույն մասնագետներին, որոնց մի
մասը եկել է բանկային համակարգից, իսկ մյուսները՝ տեխնոլոգիական, մարքեթինգային, բիզնեսի
զարգացման, հաճախորդների փորձի և այլ ոլորտներից։ Այս բազմազան փորձը դարձրել է Ամիօն ավելի
ճկուն, պրոգրեսիվ, ստեղծագործ և արագ արձագանքող։
Բանկային փորձառությունը կարևոր է, բայց բավարար չէ նոր չափանիշներ ստեղծելու համար։ Ամիօ
բանկը բարձր է գնահատում այլ ոլորտների գիտելիքը և մտածողության բազմազանությունը, քանի որ
հենց դա է թույլ տվել կարճ ժամանակում հասնել այնպիսի առաջընթացի, որը սովորաբար տարիներ է
պահանջում։
Այստեղ տարբեր ոլորտներից եկած մասնագետները խոսում են նույն լեզվով՝ զարգացման և
փոփոխության լեզվով։ Այս մոտեցումն արդեն տվել է իր արդյունքները․
● Ամիօ բանկը ձևավորել է հաճախորդակենտրոն ծառայությունների նոր մշակույթ,
● Թվային արտադրանքները դարձել են ավելի հասանելի և պարզ,
● Բանկի աշխատանքային միջավայրը դարձել է բաց, ստեղծագործ և զարգացող թիմի հետաքրքիր
օրինակ։

Ամիօ բանկի թիմը շարունակում է աճել՝ պահելով նույն սկզբունքը՝ ներգրավել լավագույններին ոչ
միայն CV-ով, այլև մտածողությամբ։
Ծանոթացեք Ամիօ բանկի ազատ հաստիքներին այստեղ և դարձեք ամենապրոգրեսիվ բանկի մի մասը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Spread the love