Տարեմուտին ընդառաջ «Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը հերթական մարզային հանդիպումներ է ունենում համայնքներին և նրանց ղեկավարներին , ծանոթանում տարվա կատարած աշխատանքներին , ձեռքբերումներին և բացթողումներին ինչպես նաև առաջիկա ծրագրերին:
Արարատի մարզի Վերին Դվինը միակ գյուղական համայնքն է , որը երկար տարիներ ղեկավարում է Լյուդմիլա Պետրովան: Ում ճանաչում են , որպես ամուր կամքի տեր և գործնական կին, ով կարողացել է համայքնը և նրա ազգաբանկչությանը հուզող համայնքային խնդիրներին համապարփակ լուծում տալ և ասորական համայնքը , որպես պատմամշակութային արժեքներով խորհրդանշական համայնք առանձին միավորով իր տեղն ու դերը պահպանել:
Տարին հագեցած էր կատարած այն աշխատանքներով , որոնք անհրաժեշտ են համայնքի համար: Դեռևս 2024 թվականին կառավարության ծրագրով Վերին Դվինում իրկանացվել են 2 խոշոր աշխատանքներ:
Առաջինը , որը համայնքի ղեկավարը մատնանշեց, դա դպրոցի կառուցումն էր, որը մեծ ոգևորություն է առաջացրել համայնքում:
Երկրորդը դա խմելու ջրի ներքին ցանցի մաշված խողովակաշարի փոխումն էր , որը շարունակական է լինելու , սակայն ծրագրի մեկնարկից հետո գյուղում էականորեն բարելավվել է խմելու ջրի մատակարարումն ու հասանելիությունը:
Ինչ վերբերվում է ընթացիկ ծրագրերին տիկին Պետրովան նշեց, համայնքի կարիքների համար , նախատեսված ընթացիկ աշխատանքները ևս իրականացրել են այնպես, որ համայնքը կարողացել է սեփական միջոցներով կատարել փողոցների փոսալցման, բարեկարգման , դաշտամիջյան ճանապարհի հարթեցման և այլ աշխատանքներ, որոնք նախատեսվում է յուրաքանչյուր տարի իրականցման համար:
Վերին Դվինը ծաղկող համայնք է, որտեղ նոր փողոցներ են ավելանում և այդ դրական ցուցիչին զուհգահեռ համայնքը ևս ձեռնամուխ է լինում իր նոր հասցեատերերի համար նոր կոմունիկացիաներ ՝ տվյալ դեպքում ենթակառուցվածքները հասնելի դարձնելու գործին: Այդ նպատակով երկու նոր փողոցներում գազատար է անցկացվելու որը ներկայացրեց տիկին Պետրովան և ի լրումն անցրող տարվա աշխատանքներին նշեց նաև ասֆալտապատման զգալի ծրագրերը , որոնք վերջին տարիներին են իրականացվել , որը կառավարության հետ համատեղ դրական արդյուն ք է ունեցել փոքր ազգային փոքրամասնություն ունեցող համայնքների համար:
Ինչպես մենք գիտենք տիկին Պետրովան մշտապես իր համագյուղացիների կողքին է , ջանք ու եռանդ չի խնայում համայնքային նշանակության խնդիրների լուծման գործում , նրա յուրաքանչյուր օրը սկսում է աշխատանքով ու գյուղի հոգսերով:

–Տիկին Պետրովա ի՞նչպես գիտենք Արարատի մարզում միակ ազգային փոքրամասնություն ներակայցնող համայնքի կին ղեկավարն եք, այս պարագայում ի՞նչպես եք իրականացնում ծրագրերը:
-Այո ճիշտ նկատեցիք , որ մարզում միակ կին համյանքի ղեկավարն եմ , սակայն այդ փաստն ինձ ավելի պատասխանատու է դարձնում բոլոր խնդիրները և համայնքային նշանակության մարտահրավերներին դիմագրավելու առումով: Ես կարծում եմ, որ կին ղեկավարն ավելի շրջահայաց և իմաստուն է լինում իր զբաղեցրած ոլորտում:
Ծրագրերը մենք նախապես քննարկում ենք ավագանու հետ, հաշվի առնելով գյուղի խնդիրներն ու կարիքները և մեր միջոցների ինչպես նաև կառավարության ծրագրերի հետ համատեղ կարողանում ենք լուծումներ գտնել: Առիթից օգտվելով ցանակնում եմ նշել, որ մեր մարզպետ` Սեդրակ Թևոնյանը բարձր հարգանքի տեր , իմաստուն և խելացի ղեկավար է ում հետ աշխատելն ու համագործակցությունը շատ դրական խթան է հանդիսնում մեր համայնքի խնդիրները լուծելու գործում:
Գյուղում եղել են մի շարք հիմնախնդիրներ , որոնք հրատապ լուծում են ստացել իմ պաշտոնավարման տարիներին ՝ կփորձեմ դրանցից մի քանիսը թվարկել՝ մասնավորապես գազաֆիկացման խնդիրն էր, որը գրեթե գյուղում լուծվել է ամբողջությամբ ՝ իսկ երկու նոր թացղամասերում գազատարի անցման աշխատանքների ավարտից հետո կունենանք 100 տոկոս գազաֆիկացված համայնք:
Համայնքի առաջ ծառացած հիմնախնիդրներից էր ֆուտբոլի, վոլեյբոլի ու բաստկետբոլի համար նախատեսված մարզադաշտը, որը անհրաժեշտ էր մատաղ սերդի ֆիզիկական պատրաստվածության համար: Ունենք գեղեցիկ մշակույթի տուն և 400 հոգու համար նախատեսված հրաշալի դահլիճ: Այն մեզ համար շատ է կարևորվում, հատկապես մեր ազգային մշակույթի պահպան համար, որտեղ տեղի են ունենում ասորական երգի ու պարի համույթի միջոցառումները:Հանրապետության կտրվածքով շատ քիչ նման մշակույթի տուն կգտնեք գյուղական բնակավայրերում: Բացի այդ անդրադառնալով այլ հիմնահարցերին նկատենք, որ դրանք իմ պաշտոնավարման տարիներին են իրականացվել՝ հաշվի առնելով գյուղացիների արդարացի դժգոհությունները մենք ցանկապատեցինք 6 հա. գյուղի գերեզմանատունը: Բացի այդ բարեկարգել ենք միջհամայնքային ճանապարհները , ասֆալտապատել կենտրոնական ճանապարհը իսկ երկրորդային փողոցները կոպճապատել: ՄԱԿ-ի զարգացման և ՀՕՖ-ի ծրագրերով ու մեր բյուջեի համաֆինանսավորմամբ վերանորոգել ենք գյուղի ներտնտեսային խմելու ջրատարները:
Պետական բյուջեի միջոցներով մենք վերականգնել ենք ոռոգման ջրատարը , պանելապատ կիսախողովակներով, որը շարունակվելու է:
–Տիկին Պետրովա 2025 թվականը ձեռքբերումների մասով ի՞նչպես կգնահատեք:
-Տարին դրական էր ՝ չհաշված բնակլիմայական որոշ խնդիրներ, որոնք ազդեցին գյուղատնտեսական տարվան և սպասվող բերքի քանակը նվազեց մեր գյուղացիների սպասելիքները չարդարացան: Սակայն ընդհանուր առմամբ խնդիրներ չեն եղել և բնականոն ընթացք ենք ունեցել: Եվ ցանկանում եմ իմ և մեր ասորական համայնքի անունից շնորհակալություն հայտնել մեր ՀՀ կառավարությունից , որ մեզ հնարավորություն տրվեց, միասին ինչպես արդեն նշեցի մի քանի ծրագրեր իրականացնել:Մեր ազգային , մշակութային , լեզվի և այլ ավանդույթները պահելու և զարգացնելու նոր հնարավորության համար: Իսկ նախորդ տարիներին մենք իրականացրեցինք մեր առջև դրված բոլոր խնդիրները ամբողջությամբ, որոնք ծրագրավորել էինք հասցրել ենք կատարել:
Հատկապես ցանկանում եմ նշել, որ նախորդ տարիներին արդեն լուծել ենք գիշերային լուսավորության հիմնախնդիրը , մենք այսուհետ ունենք լուսավորված համայնք:
Անկեղծ ասած Վերին Դվինը միշտ աչքի է ընկել, որպես կայացած, զարգացող կուռ և միասնական համայնք , որտեղ տարիների ընթացքում լուծում են ստացել, համայնքային նշանակության բոլոր խնդիրները ՝ որի արդյունքում այսօր մենք ունենք ժամանակակից հիանալի մանկապարտեզ, մշակույթի տուն, գիշերային լուսավորությյամբ փողոցներ: Դպրոցի կառուցման խնդիրը լուծեց մեր ազգաբանկչության մտահոգությունները , սակայն ինչպես ցանկացած զարգացող միջավայր մեր համայնքը նույնպես ընթացքում ունենում է իր պահանջմունքները , որի լուծումների համար մենք ևս գտնում ենք օպտիմալ տարբերակներ մեր կառավարության հետ համատեղ իրականացնելով ծրագրեր:
Հոդվածը՝ Կարինե Սարգսյանի
