Հայաստանի տարածքի մեծ մասում դեկտեմբերի 10-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռնային և որոշ նախալեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, դաշտավայրերում՝ անձրևի տեսքով, առանձին վայրերում կլինեն ինտենսիվ տեղումներ։ Օրվա մյուս ժամերին դրանք կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտավայրերի ցածրադիր մասերում կդիտվի մառախուղ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում գիշերը սպասվում են անձրևներ, օրվա մյուս ժամերին օդերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակը։ Առավոտյան ժամերին ցածրադիր վայրերում տեղ-տեղ հնարավոր է մառախուղ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վ
Օդի ջերմաստիճանը մարզերում
Շիրակ՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +1+5
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+5
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +6+8
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+5
Լոռի՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+8
Տավուշ՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+11,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝+1+5,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+9,
Արարատ՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+11
Արմավիր՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+11
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +1+4
Վայոց Ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +6+9,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +4+7:
