ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած
պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան:
Երկօրյա այցի շրջանակում նախատեսված են ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և
ազգային ժառանգության, Գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես նաև այլ
պաշտոնյաների հետ:
Ժաննա Անդրեասյանը կայցելի մի շարք մշակութային և մարզական հաստատություններ, ինչպես նաև
Հայկական մշակույթի և ժառանգության հիմնադրամ:
ԿԳՄՍ նախարարը կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների՝ մշակութային գործիչների և
արվեստագետների հետ:
Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր
Մարտիրոսյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մ. Մաշտոցի անվան
հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը:
Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում
