ՄԿՈՒ մասնագետների ատեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և 14-ին

ՄԿՈՒ մասնագետների ատեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և 14-ին:Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է արհեստագործական և
միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների
մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական
հաստատությունների մանկավարժական աշխատողների 2025 թվականի ատեստավորումն անցկացվելու է
հետևյալ օրերին և ժամերին.
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝
 Ագրոնոմիա
 Ագրոտնտեսագիտական ֆերմերային տնտեսության կազմակերպում
 Անասնաբուժություն
 Ավտոմատացված համակարգեր
 Գրաֆիկա
 Ծրագրավորման հիմունքներ
 Վեբ
 Ցանցեր-1
 Ցանցեր-2
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝
 Խոհարարություն
 Հանրային սննդի սպասարկում և արտադրություն
 Հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն
 Ոսկերչություն
 Տեքստիլ
Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողն ատեստավորման կենտրոն պետք է ներկայանա նշված
ժամից 45 րոպե առաջ՝ իր հետ ունենալով ԳԹԿ-ի կողմից իրեն նախապես ուղարկված անցաթուղթը և անձը
հաստատող փաստաթուղթը: Մանկավարժական աշխատողների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման
կենտրոնի ղեկավարի հրահանգով:
ԳԹԿ-ի կողմից ծանուցումներ են ուղարկվել գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի
հասցեներին։

Spread the love