«Սեյսմշին» կազմակերպությունը պարբերաբար վերազինում է սարքավորումները.Տեսանյութ

«Սեյսմշին» կազմակերպությունը  պարբերաբար վերազինում է սարքավորումները ժամանակակից պահանջներին համապատասխան:

Այս համատեքստում անհնար է չանրադառնալ նախորդ տարիներում և ընթացիկ տարում  համայնքներում իրականցվող կառավարության սուբվենցիոն շինարարական աշխատանքներին  և նրանց որակի վերահսկմանը , որը  կարևոր նախապայման է  ծրագրերի պատշաճ իրականացման համար:

Նախագծերով հաստատաված   շինարարական   աշխատանքների որակի  և նրանց ընթացքին հետևելու  ճիշտ ժամանակին նկատառումները տալու և շեղումները շտկելու նպատակով  գործում են /տեխնաձոր/ կազամակերպությունները: Շատ  կարևոր աշխատանք են իրականացնում երբ գործի գիտակն են և անաչառ են այս կազմակերպությունների մասնագետները , սակայն այս աշխատանքի  կարևորության մասին շատ քիչ է խոսվում կամ էլ առհասրակ չի խոսվում: Յուրաքանչյուր  ձեռքբերում համարվում է  ֆունկցիոնալ ՝ շինարարական կազմակերպությունների աշխատանքը  կամ պատվիրատուի՝   մեկ այլ /հասցեական անուն / , մինչդեռ  կարևոր է  խոսել  «թիրախային»  համարվող շինաշխատանքների  որակի վերահսկողության կազմակերպությունների  մասին, որոնց պատասխանատու գործի շնորհիվ  ստանում  են ցանկալի  վերջնարդյունք:

Ինչպես շատերը գիտեն   «Սեյսմշին»  կազմակերպությունը  ստեղծվել է շինարարական տեխնիկական նորմերի, որակի  հսկողության  պահպանման նպատակով և իր առջև դրել է հիմնական մի քանի խնդիրներ  և նպատակներ:Կազմակերպության  ստեղծումից շատ կարճ ժամանակ անց հասցրել է  իր մասնագիտական գործունեության ճիշտ դրսևորման շնորհիվ  վաստակել պատվիրատուների վստահությունը և դառնալ  իր ոլորտի՝  տեխնիկական որակի  հսկողության առաջատարներից մեկը , այդ են փաստում   մեծածավալ և պատասխանատու  շինարարական աշխատանքների  պատվերների մրցույթներում  շահումն ու  իրականացումը: Բացի այդ կազմակերպությունը, որոշել է   ընդլայնել   մասնագիտական  գործունեության պրոֆիլը  զարգացման մեծ հեռանկար խոստանալով նաև քաղաքաշինության   ներկայիս  վիճակին:

Հայրենական շինարարության խթանման և զարգացման հեռանկարների  գործում մեծ ներդրում ունի /Շինարարության որակի տեխնիկական հսկողություն/ իրականացնող  բազասպեկտր  «Սեյսմշին»   կազմակերպությունը: Վերջին տարիների ձեռքբերումների և ընթացիկ ծրագրերի շուրջ մեր զրույցն ընթացավ կազմակերպության  հիմնադիր –ղեկավար  ՆՈՐԻԿ   ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ հետ, ով ներկայացրեց  կազմակերպության անցած ճանապարհը և անցնող տարում կատարվող աշխատանքները:

«Սեյսմշին»   ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին:Շուրջ քսան տարվա պատմություն ունի  և մեր առջև դրված նպատակներն ու խնդիրները ի սկզբանե  հանուն մեր երկրի շինարարության  որակի բարձրացման և նոր մարտահրավերներին դիմագրավելու  ժամանակակից մեթոդների կիրառում:Այդ մասին մեզ հետ զրույցում փաստեց  հիմնադիր-ղեկավարը:

Ընկերույթունը համապատասխան՝  /Շինարարության որակի տեխնիկական հսկողություն/լիցեզիաներ ունի, որը  նախագծման  և շինարարության  որակի տեխնիկական  հսկողության   գործառույթների շրջանակներում  իրացնում է  իր մասնագիտական փորձն ու մասնագիտական գիտելիքները: Այսօր կազմակերպությունը մասնագիտորեն զբաղված է  շենք –շինարարության  վիճակի հետազոտությունների  իրականացմամբ  և շինարարությունների   տեխնիկական  որակի  հսկողության հարցերով:Քանի-որ կազմակերպության պրոֆիլը և նրա  մասնագիտական  գործառույթները  պայմանվորված  են    շենք-շինությունների վիճակի հետազոտությունների գնահատման ու շինարարության որակի տեխնիկական հսկողությամբ և առաքելությամբ:

Պարոն Բունիաթյանից  ինչպես տեղեկացել էինք նախորդ տարի Արտաշատ համայնքում  կառուցվող  մանկապարտեզների որակի  տեխհսկողությունը  իրականացնում է «Սեյսմշին»-ը և մի շարք այլ շինարարական աշխատանքների  որակի հսկողությունը նույնպես  իրականացնում է  հիշյալ   կազմակերպությունը: Մանրամասներին ի պատասխան կազմակերպության ղեկավարը նշեց, որ նախկինում ևս  «Սեյսմշին»-ը  մասնակցել է Արտաշատ համայնքի կողմից  հայտարարված  (աշխատանքների, ծառայությունների) մրցույթին  և  մասնակից այլ կազմակերպություններից  նրանք  առաջարկել են  ամենացածր  գինը և միաժամանակ բավարարել ՝ մրցույթին մասնակցելու  պահանջները: Սահմանված չափորոշիչներին համապատասխան հագեցած տեխնիկական միջոցներն ամրագրվել են փաստաթղթերով և ստանդարտացման  (չափիչ, ստուգիչ) սարքավորումներով՝  ապահովելով  մրցույթին մասնակցեու  և հաղթելու հնարավորությունը,  որի արդյունքում  կազմակերպությունը հաղթող է ճանաչվել:

Նախորդ տարի   կառավարության սուբվենցիոն ծրագրերով  հաստատվեց Արտաշատ համայնքում  նոր ենթակառուցվածքներ կառուցելու  և նորգելու հայտերը: Ինչպես տեղեկացանք հաստատված ծրագրերն   ընթանում են համակարգված և  սահմանված  ժամկետներն առանց  խախտմամբ,  որի մասին մեզ հետ զրույցում փաստեցին  համայնքապետարանից:Ծրագրերից հատկանշական է գյուղական բնակավայրերում և քաղաք Արտաշատում մանկապարտեզների կառուցման  համաֆինանսավորմամբ ծրագրերը, որտեղ  հիմքից կառուցում են նոր ու ժամանակակից մանկապարտեզներ ՝ Այգեպատ, Մրգանուշ, Ջրաշեն, Լանջազատ, Բուրաստան, Կանաչուտ և Արտաշատում  հատկապես  որոնց շինարարության որակի տեխնիկական վերահսկողությունը  իրականացնում է  նույնպես «Սեյսմշին»-ը: Այս կարևոր ծրագրի մի մաս է կազմում  որակի  հսկողությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է  տարիների փորձառու  հիշյալ  կազմակերպությունը: Մասնավորապես Արտաշատ քաղաքի Արարատյան, Իսակով փողոցներում կառուցվող պուրակների, Արտաշատի լճի և գյուղական բնակավայրերում կառուցվող ՝ Քաղցրաշեն, Այգեպատ ինչպես նաև  Մխչյանում  կառուցվող պուրակների որակի հսկողությունը նույնպես իրականացնում է «Սեյսմշին» կազմակերպությունը:

 

Հ.Գ. Հիշեցնենք նաև ՝   Արտաշատ համայնքում վերջին տարիներին համայնքային նշանակության  զգալի աշխատանքներ են իրականացվել, այդ թվում բազմաբնակարան շենքների տանիքների հիմնանորոգում,   խորքային հորերի  հորատում Այգեզարդի բնակավայրում , Այգեպատ համայնքում ևս ոռոգման ցանցի կառուցում և մի շարք այլ ծրագրեր:Սակայն հատկանշակն է, որ Արտաշատ համայնքում իրականացվող մի շարք  ծրագրերով աշխատանքների   շինարարական որակի տեխնիկական հսկողությունն իրականացրել է

փորձառու ՝ «Սեյսմշին» կազմակերպությունը, այդ թվում 2024-ին իրականացված Արտաշատ քաղաքի և Վերին Արտաշատ գյուղական բնակավայրի թվով 21 և 1 բազմաբնակարան շենքերի տանիքների վերականգնման որակի տեխնիկական հսկողությունը: Իսկ  2023 թվականին  Արտաշատ քաղաքի փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքների շինարարության,  Արտաշատ քաղաքի մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքների վերականգնման աշխատանքների շինարարության որակի հսկողության ինչպես նաև Արտաշատ համայնքի մի շարք գյուղական բնակավայրերի ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքների շինարարության որակի հսկողությունը նույնպես իրականացվել է  «Սեյսմշին» կազմակերպության կողմից: Ինչպես տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ընդունված է ասել՝  «Իրենց վստահված աշխատանքների ընթացքին հետևում են են խիստ մանրակրկիտ , բայց շատ որակով…»՝  պատասխանատու իրենց գործի նկատմամաբ և  պատշաճ  կարողանում են  որակի  հսկողությունն իրականացնել  և հանձնել  պատվիրատուին ՝ այդ են փաստում   հետագա աշխատանքների  շարունակությունը:

Մանրամասները տեսանյութում՝ 

 

 

Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

 

Spread the love