Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.3 %-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 20.1 %, ծառայությունների ծավալն աճել է 10.9 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 3 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0.5 %-ով։
Արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է նվազել։ Մասնավորապես, հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանումը նվազել է 40.6 %-ով, ներմուծումը՝ 27.4 %-ով։
Գնաճը կազմել է 3,3 տոկոս։
Նշենք, որ նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ տտնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4 %։
Նոյեմբերին արդյունաբերությունն աճել է 31.7 տոկոսով, շինարարությունը՝ 17.2 տոկոսով, Առևտուրը՝ 1.5 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 11.2 տոկոսով։
Արտահանումը նոյեմբերին, նախորդ նոյեմբերի համեմատ աճել է 17.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 14 տոկոսով։
