2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը

2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը: Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, հայտարարել էր հանրային քննարկում օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների նախագծերի շուրջ:

 

Ներկայացված նախագծերի մասով ստացվել են ոլորտի ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկները, որոնց շուրջ, ինչպես հայտարարվել էր, Կենտրոնական բանկում կազմակերպվել է քննարկում այդ դիտարկումները ներկայացրած անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

Այդ համատեքստում ներկայացնում ենք «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը» կանոնակարգ 7/01, [Հավելվածներ, Ենթահավելված], «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերը» կանոնակարգ 7/02 և «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը» կանոնակարգ 7/05 [Հավելվածներ] նախագծերի վերաբերյալ ստացված դիտարկումները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կարծիքը ներկայացված դիտարկումների մասին:

 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել նախագծի հանրային քննարկմանը: Ներկայացված մնացած նախագծերի մասին ամփոփագրերը կհրապարակվեն ոլորտի ներկայացուցիչների հետ՝ դրանց քննարկումներից հետո:

 

Կանոնակարգ 7/01-ի, 7/02-ի և 7/05-ի վերաբերյալ հանրային դիտարկումներ

 

Spread the love