Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռուստաեթերում խոսել է տարածաշրջանային խնդիրներից, այդ թվում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից։
Թուրքական Haber7–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե առանց Ադրբեջանի հետ համաձայնության Հայաստանի հետ բանակցություններում վճռորոշ թեմաներում քայլ չեն անելու։ «Ադրբեջանն ընդգրկուն խաղաղության պայմանագիր է առաջարկել Հայաստանին, որը պետք է Հայաստանն ընդունի։ Հայաստանի հետ քաղաքական շփումներ կան, առաջին հանդիպումը դրական էր։ Ես ուզում էի, որ եռակողմ լինի հանդիպումը Ադրբեջանի մասնակցությամբ, սակայն Անթալիայում չստացվեց։ Ադրբեջանի կողմում խնդիր չեմ տեսնում։ Հայաստանն է ուշացման պատճառը։ Մենք մեր վրա վերցված պարտավորությունը կշարունակենք իրականացնել»,–ասել է Չավուշօղլուն։
Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է, որ գա այնպիսի պահ, որ Չավուշօղլուն մեկնի Երեւան, կամ Արարատ Միրզոյանը գա Անկարա, Չավուշօղլուն ասել է, որ հնարավոր է։