Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով

2026 թվականից դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական (հիմնական կրթության վկայական ստանալու
համար) և պետական ավարտական (միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար) քննությունների
դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման
տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով:
Էքստեռն քննությունների անցկացման համար նախատեսված էլեկտրոնային հայտագրման համակարգը բաց
է. հայտագրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և հաջորդական քայլերը ներկայացված են
ուղեցույցում: Դիմորդները կարող են հայտերը ներկայացնել առցանց՝ մինչև 2026 թվականի հունվարի
30-ը ներառյալ:
Հիշեցնենք՝ 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններն
անցկացվելու են փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում
(հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):
Քննությունների ժամանակացույցը և անցկացման ընթացակարգը հաստատված են ԿԳՄՍ նախարարի
հրամանով:

 

Spread the love