Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ`

մշակութային 10 անվանակարգերում

2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի
շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում:
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի
մասնակիցների ընտրության մրցութային կարգը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան ՀՀ
քաղաքացիները` ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ և պահանջվող փաստաթղթերը:
Նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ 10 անվանակարգերում`
Մրցույթն անցկացվում է հետևյալ մշակութային անվանակարգերով՝
 քանդակագործություն
 պար
 երգեցողություն
 հեքիաթասածություն
 կերպարվեստ
 լուսանկարչություն
 գրականություն
 գնդակով աճպարարություն
 թատրոն
 թվային ստեղծարարություն
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com
էլեկտրոնային հասցեին. հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է:

Spread the love