Հովիկ Սարդարյանը ծնվել է Հայաստանում։ Իր ուսումը սկսել է Երեւանի պետական
կոնսերվատորիայում՝ Աշոտ Զոհրաբյանի դասարանում։ DAAD կրթաթոշակի աջակցությամբ
նա ուսումը շարունակել է Գերմանիայում՝ ուսանելով Վոլֆգանգ Ռիմի մոտ Կարլսրուեում եւ
Առնուլֆ Հերմանի մոտ Սաարբրյուկենում։ Սարդարյանը եղել է Կարայանի ակադեմիայի
կրթաթոշակառու, իսկ 2023 թվականին ընտրվել է Roche Young Commissions ծրագրում։ Նրա
երաժշտությունը հաճախ հիմնվում է հայկական մշակութային ժառանգության վրա՝ ներառելով
ավանդական գործիքներ եւ ժողովրդական մեղեդիներ։ Միեւնույն ժամանակ նա ուսումնասիրում
է ոչ ավանդական լարումներ եւ միկրոտոնալություն՝ առանձնահատուկ, անհատական
հնչողություն ստեղծելով մեծածավալ ստեղծագործություններում։
Հ.Գ. Էռնստ ֆոնՍիմենսի երաժշտական մրցանակը 2026 թ.-ին շնորհվում է Ժորդի Սավալին։
Կոմպոզիտորական մրցանակները շնորհվում են Բեթան Մորգան-Ուիլյամսին, Հովիկ
Սարդարյանին եւ Քիթի Սյաոյին։Հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին։ Մրցանակաբաշխության արարողությունը 2026 թվականի մայիսի 23-ին,
Մյունխենի Փրինզռեգենթ թատրոնում:
