Իրանի մի շարք քաղաքներում պայթյուններ են որոտացել

Իրանի Բանդար Աբաս, Ահվազ, Քասրե Շիրին և Աբադան քաղաքներում այսօր՝ հունվարի 31-ին, առնվազն 4 խոշոր պայթյուն է տեղի ունեցել. հայտնում է ռազմական թղթակից Օլեգ Բլոխինի Telegram-ալիքը։

Ըստ նրա, նշված բոլոր քաղաքները կա՛մ ռազմավարական օբյեկտներ են, կա՛մ ունեն ռազմածովային բազաներ, կա՛մ գտնվում են Իրաքի հետ սահմանին։

Չհաստատված տեղեկություններ կան Բանդար Աբասում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի սպանության մասին։ Հրապարակվել է լուսանկար Բանդար Աբասից։ Այսօրվա պայթյունի ուժգնությունը, ինչպես նաև հասցված վնասի չափերը լավ երևում են։

Սկսվել է միջադեպի հանգամանքների քննություն, որից հետո կհայտնվի զոհերի և տուժածների վերջնական թիվը։ Տեսանյութ Բանդար Աբասի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի վայրից։

Tasnim գործակալությունն առայժմ հայտնում է մեկ զոհի մասին։

Բանդար Աբասի վնասված շենքի բոլոր բնակիչները տարհանվում են։

Ըստ Բլոխինի, տեղեկություններ են ստացվում նաև Պարանդ քաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին։

Spread the love