Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են «Գազպրոմ Արմենիա»
«Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները:
ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, ողջունելով
երեխաներին, ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների
շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, կրթության
իրավունքի ապահովման, երեխայի անձնական տվյալների պաշտպանության և աշխատանքային իրավունքների, ինչպես
նաև առցանց միջավայրում երեխայի անվտանգության վերաբերյալ հարցեր:
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին
բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական
հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
