Amio Bank-ը շարունակաբար զարգացնում է AMIO Mobile հավելվածը՝ դարձնելով օգտատերերի
փորձառությունն ավելի հարմարավետ։ Հավելվածը հնարավորություն է տալիս իրականացնել բանկային
գործարքները ցանկացած վայրից:
Նույնիսկ բանկի հաճախորդ դառնալու համար մասնաճյուղ այցելելու կարիք չկա․ հավելվածում ներդրված
է արագ և պարզ գրանցման գործընթաց, որի շնորհիվ կարելի է միանգամից անցնել նույնականացում և
դառնալ բանկի հաճախորդ։
Ի դեպ, 2025 թվականի հուլիսի 1-ից Amio Bank-ի նոր հաճախորդները ամեն ամիս ստանում են 5%
քեշբեք իրենց քարտերով ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաև անկանխիկ
գնումների համար։
AMIO Mobile-ում առկա են բազմաթիվ հնարավորություններ։ Ահա այն գործարքները, որոնք ամենաշատը
կարող են պետք գալ առօրյայում․
• Օնլայն վարկ, որի պատասխանը կստանաք ընդամենը մի քանի րոպեում, իսկ գումարը միանգամից
կփոխանցվի ձեր հաշվին
• Ավանդներ և պարտատոմսեր՝ շահավետ պայմաններով
• Արագ դրամական փոխանցումների ստացման հնարավորություն՝ միանգամից ձեր հաշվին (UBPay,
MoneyGram, IntelExpress, RiaMoney)
• Փոխանցումներ ArcaPay-ով
• Արժույթի փոխանակում անմիջապես հավելվածում
• Բազմաթիվ վճարումներ
• Ամիօի և նույնիսկ այլ բանկերում ունեցած վարկերի մարում
• Եկամուտների հայտարարագրի տեղեկանքի ներբեռնում հավելվածից
Ներբեռնեք AMIO Mobile-ը այստեղից և կառավարեք ձեր ֆինանսները ամեն օր՝ արագ, պարզ և
հարմար։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
