Եղանակը Հայաստանում

Փետրվարի 7-ին հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում եւ հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները լեռներում տեղ-տեղ կանխատեսում են բուք եւ ցածր տեսանելիություն։ Տեղ-տեղ հարավարեւմտյան քամու ուժգնությունը կհասնի 13-16 մ/վրկ-ի։ Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս մի քանի աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերը սպասվում են կարճատեւ տեղումներ անձրեւի եւ թաց ձյան տեսքով, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +6+8։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +4+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+4,

Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+11,

Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +9+12,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+7,

Արարատում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +6+9,

Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+8,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12։

 

Spread the love