Դեղագործություն և ատամի խնամքի միջոցներ. Կառավարությունը արտոնություն տվեց երկու ընկերությունների

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 11–ին, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԼԻԿՎՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել նոր արտադրական շենքի կառուցման և արտադրական հզորությունների վերազինման համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1․4 մլրդ դրամի ներդրում, որից 950 մլն դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման, իսկ 509 մլն դրամը՝ հիմնական միջոցների ձեռքբերման ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 1 նոր աշխատատեղեր 635 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 509 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 39 մլն դրամ։

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատեց նաև «ԱՄԱՌՈԼ ՕՈՒՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ատամի խնամքի միջոցների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12․9 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 2 աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 795 հազ դրամ։

Spread the love