Թուրքական Habervesaire կայքի լրագրող Բահրի Աքը հայ–թուրքական սահմանի բացման հետ կապված սահմանակից շրջանների բնակիչների տրամադրություններն իմանալու համար այցելել է Կարս եւ հարակից շրջաններ։
Թուրք լրագրողը նշել է, որ բոլորը անհամբեր սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը։ Նա շեշտում է, որ տեղացիներն իրենց կյանքի լավացումը կապում են Հայաստանի հետ սահմանի բացումով։
Բահրի Աքը գրել է, թե Կարսում թե բնակիչները, թե խանութատերերը, տաքսու վարորդները շեշտել են, որ եթե սահմանը բացվի, տուրիզմի բում կլինի, առեւտուրը կաշխուժանա, Կարսից արտագաղթը կդադարի։
