ՀՀ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր
ընտանիքը 1994 թվականից հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման
համակարգում (անապահովության միավորը կազմում է 31.44 և իր խնամքին գտնվում են
երեք անչափահաս երեխաներ ու կենսաթոշակառու ծնողները), սակայն հարազատները
չեն տեղեկացվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական
օգնության հնարավորությունների մասին և վճարել են բժշկական ծառայությունների
համար:
Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ
բարձրացված հարցը լուծվել է, բժշկական օգնության համար նախապես վճարված
գումարն ամբողջությամբ վերադարձվել է քաղաքացուն:
Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ մարզից տեղափոխվել է
մայրաքաղաքի համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է գլխուղեղի
արյան շրջանառության սուր խանգարում՝ հեմոռագիկ տիպի։
Ըստ նրա՝ հարազատները բժշկական կենտրոնում կատարել են անհրաժեշտ վճարումը,
որից հետո ինքը վիրահատվել է։ Մինչ մայրաքաղաքի համապատասխան բժշկական
կենտրոն տեղափոխվելը՝ առաջնային բուժօգնությունը ստացել է իր մարզի բժշկական
կենտրոնում: Քաղաքացու պնդմամբ՝ բժշկական կենտրոններից որևէ մեկում ինքը և իր
հարազատները չեն ստացել բանավոր կամ գրավոր տեղեկատվություն պետության
երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և
սպասարկումից օգտվելու հնարավորությունների, ծավալների, իրավունքների և դրանց իրականացման մեխանիզմների մասին, իսկ հարազատները, գտնվելով հուզական ծանր
վիճակում, չեն տեղեկացրել իր՝ ընտանիքների անապահովության գնահատման
համակարգում հաշվառված լինելու մասին:
Դիմումում նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով
Պաշտպանի աշխատակազմը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն: Ի
պատասխան՝ Պաշտպանի աշխատակազմին տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ
բարձրացված հարցն ուսումնասիրվել է Առողջապահության նախարարությունում, և
վերջինիս համապատասխան ընթացք է տրվել։
Արդյունքում՝ Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ
համագործակցությամբ քաղաքացու կողմից բարձրացրած հարցն ստացել է լուծում, և
բժշկական օգնության ու սպասարկման համար նախապես վճարված գումարը
վերադարձվել է:
Նշված տեղեկատվությունը Պաշտպանի ներկայացուցիչը փոխանցել է քաղաքացուն՝
ուղղորդելով համապատասախան բժշկական կենտրոն՝ դիմում լրացնելու և անհրաժեշտ
փաստաթղթեր ներկայացնելու նպատակով։
Բողոքի քննարկման ընթացքում քաղաքացին Պաշտպանին հասցեագրած լրացուցիչ
դիմումով տեղեկացրել է, որ իր բարձրացրած հարցը Պաշտպանի աջակցությամբ ստացել է
լուծում, և բժշկական օգնության ու սպասարկման համար նախապես վճարված գումարը
վերադարձվել է:
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարը
