ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

         «Արտաշատ  իրավապաշտպան»  ՀԿ նախագահ,  Արուս Հովհաննիսյանը օրեր առաջ հերթական աջակցությունը  բաժանեց   իր շահառուներին: Կազմակերպությունը  տարիներ շարունակ զբաղվել է սոցիալապես խոցելի խավի  աջակցությամբ և այդ նպատակով իրականցրել  բազմաթիվ ծրագրեր: Մեզ հետ զրույցում Ա. Հովհաննիսյանն ասաց,-  «ի տարբերություն շատերի մշտապես  հավատարիմ եմ  մնացել  խոցելի խավի , հաշմված երեխաների , կարիքավոր ընտանիքներին և ծառայել ի շահ նրանց» :

Ինչպես գիտեք համավարակի  և  Ադրբեջանի ագրեսիվ հարձակման հետևանքով Արցախը  դարձելի է  պատերազմական հետևանքների թատրերաբեմ ,  Հայաստանում դեռևս շարունակում են բնակվել   ժամանակավոր կացարաններում, մեր արցախցի   հազարավոր երեխաներ և մայրեր ,  որի հետևանքով վերջին շրջանում ավելի է ծանրացել  հատկապես անապահով խավի  վիճակը, որոնց  օգնելու համար ես մեծ ջանքեր եմ թափում և անհրաժեշտ է օգնություններ, որոնցով արդեն իսկ օգնել եմ 1000-ավոր անձանց, ավելացրեց  Հովհաննիսյանը:

Կազմակերպության ղեկավարի խոսքերով ՝ կրթական ամսվան ընդառաջ հերթական անգամ  աջակցություն ստացան  դպրոցականները  պայուսակներ այդ թվում և Արտաշատի տարածաշրջանից , ինչպես նաև  անմասն չեն մնացել վիրավոր զինվորները, ովքեր ստացել են ալյակներ, հենափայտեր և  հենակներ:  Ծրագրերը շարունակական են լինելու:

ՍԵՓԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Spread the love