Անահիտ Մանասյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն

Փետրվարի 16-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Առաքելություն Հայաստան»
հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն» և
«Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման
կենտրոն։
Այցերը տեղի են ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ
համատեղ, մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Հաստատություններում Պաշտպանն իրականացրել է շրջայցեր, ծանոթացել
շահառուներին՝ տարեցներին և երեխաներին մատուցվող ծառայությունների, զարգացման
և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները,
այդ թվում՝ անձնակազմի աշխատանքային պայմանները։
Անահիտ Մանասյանն առանձնազրույցներ է ունեցել «Առաքելություն Հայաստան»
հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի» տարեց
շահառուների հետ, որոնց կողմից բարձրացված հիմնական հարցերը վերաբերել են
սոցիալական աջակցության տրամադրմանը, կենսաթոշակի կամ ծերության նպաստի
վճարումների հետ կապված խնդիրներին։
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող
հաստատություններ կրում են շարունակական բնույթ:

Spread the love