Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի կործանել Իսլամական Հանրապետությունը, ինչպես դա չի հաջողվել նաև ԱՄՆ նախկին առաջնորդներին:
«ԱՄՆ նախագահն ասել է, թե Միացյալ Նահանգներն արդեն 47 տարի է ինչ չի կարողանում կործանել Իսլամական Հանրապետությունը: Սա լավ խոստովանություն է: Ես ասում եմ՝ դու նույնպես չես կարողանա», – ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում՝ Իրանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Խամենեին հավելել է, որ նույնիսկ «ամենաուժեղ բանակը», ինչպիսին իրենց համարում են ամերիկացիները, կարող է ստանալ այնպիսի հարված, որից ուշքի չի գա: «Իհարկե, ավիակիրը վտանգավոր զենք է, բայց ավիակրից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այդ ավիակիրն ուղարկել ծովի հատակը», – ընդգծել է նա:
