Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 18-ին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան և թաց ձյան, իսկ նախալեռնային ու հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամու ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 14-17 մ/վրկ, իսկ լեռնային շրջաններում՝ բուք և ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը ևս մի փոքր կբարձրանա: Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են Երևանում գիշերը և առավոտյան հնարավոր են անձրևներ, իսկ օրվա մնացած ժամերին կդիտվի առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում սպասվում է +3+5, վաղը ցերեկը՝ +15+17 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում
Շիրակում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +6+9,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +6+10,
Լոռիում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+19,
Տավուշում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+15,
Արարատում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+19,
Արմավիրում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+18,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +17+21։
