Փետրվարի 25-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան և ձնախառն անձրևի, իսկ նախալեռներում և հովիտներում՝ անձրևի տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամիների ուժգնացում, որը որոշ տեղերում կհասնի 15-19 մ/վրկ արագության։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետ ծառայությունից, գիշերը Երևանում սպասվում է կարճատև անձրև, իսկ օրվա մնացած մասը կանցնի առանց տեղումների։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կտատանվի 1-ից 3 աստիճանի սահմաններում, իսկ վաղը ցերեկը կհասնի 12-ից 14 աստիճանի։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+6
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +2+5
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+11
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +2+5
Լոռիում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+10
Տավուշում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+14
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +2+5
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+12
Արարատում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+15
Արմավիրում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+15
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2+6
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+15
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +11+15
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +9+12։
