Լրատվամիջոցները պետք է այրեն բոլոր կամուրջները Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ․ Խորհրդարանի փոխնախագահ

Լրատվամիջոցները վերջապես պետք է այրեն բոլոր կամուրջները Ռոբերտ Քոչարյանի (Հայաստանի երկրորդ նախագահ – խմբ.), Սերժ Սարգսյանի (Հայաստանի երրորդ նախագահ – խմբ.), նրա փեսայի, տարբեր օլիգարխների հետ և սկսեն ստանալ անկախ ֆինանսավորում։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ լրատվամիջոցները պետք է հրապարակեն իրենց ֆինանսավորման աղբյուրները։ Ռուբինյանը հավելել է, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին պետք է այրի բոլոր կամուրջները Ռոբերտ Քոչարյանի և ռուսաստանյան օլիգարխների հետ, որպեսզի բացառվի կոռուպցիայի վերադարձն ու խաղաղությանն ուղղված սպառնալիքների ի հայտ գալը, ինչից հետո խորհրդարանը պետք է դառնա դաքաղաքական բանավեճերի նորմալ հարթակ։ «Ընդ որում, մենք քաղաքական նկատառումներից ելնելով չենք ճնշում և ոչ մի բիզնես», – վստահեցրել է նա։

Spread the love