Ջրի կորուստները 45 տոկոս են, բացի այդ, վերջին տարիներին ջարաղբյուրներում ջուրը պակասել է 24 տոկոսով. Ղալամքարյան

Միթե «Վեոլիա ջուր» ընկերության շահերից չի բխում, ավելի շատ ջուր մատակարարել և ունենալ ավելի մեծ շահույթ ունենալ. իհարկե, մասնավոր ընկերության շահերից դա բխում է. Այսինքն եթե «Վեոլիան» ջուր ունենա, այդ ջուրը կմատակարի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

Հարցին՝ իսկ պետությունն ինչ է անում, որ կորուսստները նվազեցնի և որքան են կազմում այդ կորուստները, նա պատասխանեց. «Միջինացված թիվ կարող եմ ասել, եթե չեմ սխալվում 45% են կազմում կորուստները տարեկան։ Բայց ամառվա ամիսներին, դեպի Երևան մղվող ջրի մերձակայքում, այսինքն այդ խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները, Երևանի բնակիչները, Երևանի արվարձանների բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով, դրա համար խմելու ջուրը չի բավարարում։ Բնականաբար շոգ եղանակ է, մարդիկ ավելի շատ են սկսում ջուր օգտագործել, այդ պատճառով ջուրը չի բավարարում։ Դա մի երևույթ է, որի, որը նաև սրվել է կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Մենք այսօր Երևանում ունենք վերջին հինգ-վեց տարվա կտրվածքով 24% ջրի նվազում, հենց ջրաղբյուրներում։

Բացի այդ, Երևանում ունենք նոր տնտեսվարողներ, տնտեսությունը աճում է, ունենք կառուցապատման ահռելի բարձր տեմպ։ 600 նոր բաժանորդ ունեցել ենք 2020 թվականին, 8700 նոր բաժանորդ ունեցել ենք 2025 թվականին»։

Ղաամքարյանի խոսքով, «Վեոլաի ջուրը» ըստ վարձակալության պայմանագրի, ունեցել է պարտավորություն տարեկան անելու 1,5–ից մինչեւ 3 մլրդ դրամ ներդրում. «Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ մեր մաշված ենթակառուցվածքների պայմաններում դրանք կաթիլ էլ չեն, կաթիլի կեսի կես են Հայաստանում։ Ի՞նչ արեց կառավարությունը 2024-25 թվականներին: Որոշում կայացվեց, որ այն գումարները, որոնք «Վեոլիան» վճարում է կառավարությանը, կառավարությունը վերադարձնում է «Վեոլիային» պայմանով, որ դրանք պիտի ներդրվեն ենթակառուցվածքների արդիականացման մեջ: Եվ ի հավելումն այդ գումարների կառավարությունը իր կողմից նաև լրացուցիչ գումարներ, մոտավորապես նույն չափի գումարներ ուղղում են նորից ենթակառուցվածքներին։

Այս պահին հենց ջրային կոմիտեի իրականացմամբ մենք ունենք 13 ենթածրագիր Հայաստանում, որից երեքը մարզերում, 10-ը Երևանում։ Արդյունքում մենք երկու տարվա ընթացքում 22 մլրդ դրամի կապիտալ աշխատանքներ ենք իրականացնելու և դրանց արդյունքում ունենալու ենք մոտավորապես 300 լ/վ խնայված ջուր։ Որպեսզի պատկերացնեք, մոտավորապես 70 լիտր/վայրկյանը մեկ ժամ ջրամատակարարում է ամբողջ Երևանի համար»։

Ջրային կոմիտեի ղեկավարի խոսքով, անհնար է հաշվել, թե որքան խմելու ջուր է օգտագործվում ոռոգման նպատակով. «Մենք տեսնում ենք երևույթը, մենք տեսնում ենք, որ ջուրը, որը պիտի հասներ Երևան, պիտի հասներ դիցուկ Կենտրոն կամ Արաբկիր, չի հասնում, ճանապարհին կորում է։

Ջրի ոլորտում վիճակի առնվազն մեղմման համար մի քանի ուղղություններով աշխատում ենք։ Առաջինը փորձում ենք բարեփոխել հենց ոռոգման համակարգը, ոռոգման ենթակառուցվածքները նաև թարմացնել, որպեսզի ոռոգման ջուրը բավարարի և կարիք չլինի խմելու ջուր օգտագործել։ Երկրորդը, փորձում ենք նոր ջրաղբյուրներ հայտնաբերել և նոր ջրաղբյուրներից ջուր տեղափոխել Երևան։ Այս ուղղությամբ ունենք շատ կարևոր առաջընթաց մի քանի ուղղություններով։ Ես հիմա տեղանուններ չնշեմ, ծավալները չնշեմ, չնայած ծավալները գիտեմ։ Դա էլ կնպաստի, որ մենք ունենանք թուլացում այս ճնշման։ Մեր վերաբերմունքը ջրին, մենք պիտի փոխենք, մենք պիտի, դա վերաբերում է թե ջրագողությանը, թե խնայողությանը»,–ասաց նա։

Spread the love