Դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան
պետական երաժշտամանկավարժական քոլեջի և «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախաձեռնությամբ մարտի 21-22-ը
կանցկացվի դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,
անվանի օպերային երգիչ(տենոր) և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին:
Փառատոնին կարող են մասնակցել Հայաստանում գործունեություն իրականացնող արվեստի և երաժշտական քոլեջների
«Դասական երգեցողություն» մասնագիտությամբ սովորող ուսանողները: Փառատոնն անցկացվում է երկու խմբով՝
համապատասխանաբար առաջին և երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների համար։
Փառատոնի կանոնակարգին և հայտադիմումին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով`
https://tinyurl.com/34hrz6yd։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական
երաժշտամանկավարժական քոլեջ՝ (010) 285-320, (+374) 91 781-370 հեռախոսահամարներով:

Spread the love