Կաթնամթերքի համաշխարհային գների անկում են կանխատեսվում

Կաթի համաշխարհային մատակարարման ավելցուկը 2026 թվականին կհանգեցնի կաթնամթերքի գների նվազմանը և միաժամանակ սպառման աճին, հայտնել է դանիական Arla Foods ընկերությունը: Նշվում է, որ կաթի բերքատվությունը զգալիորեն աճել է 2025 թվականին՝ բարենպաստ եղանակային պայմանների և կերային մշակաբույսերի բարձր բերքատվության շնորհիվ, հաղորդում է Reuters-ը:

«Չորրորդ եռամսյակում տեղի ունեցած մատակարարման զգալի աճը, ըստ կանխատեսումների, կշարունակի ազդել շուկայի վրա 2026 թվականի սկզբին և ճնշում կգործադրի կաթնամթերքի համաշխարհային գների վրա»,- ասված է Arla Foods-ի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, ընկերությունը տարեվերջին շուկայական պայմանների «մասնակի կարգավորում է կանխատեսում», հաղորդում է Ագրոէքսպորտը:

Spread the love