ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին ընդունել է
Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի
Նարինենին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
առկա մի շարք կարևոր հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կանանց,
ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության խնդիրներին, ատելության խոսքի կանխարգելման, կրոնական
ազատությունների ապահովման, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների
երաշխիքների հետ կապված հարցերին։
Զրուցակիցները կարևորել են միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների
պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝
շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման
ուղղությամբ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
