«Գենդերային առումով մասնակցային բյուջետավորման կարողությունների  զարգացում» թեմայով դասընթաց՝ ՄԻՊ աշխատակազմում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գենդերային հավասարության
հարցերով հանձնաժողովի անդամների համար Միավորված ազգերի զարգացման ծրագրի
(ՄԱԶԾ) հետ համատեղ անցկացվել է «Գենդերային առումով մասնակցային (փոխասական)
բյուջետավորման կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստման
դասընթաց:
Այն հեռավար ձևաչափով վարել են ՄԱԶԾ գենդերային հարցերով մասնագետ Դամարիս
Ռոսաբալը, կանանց հզորացման և գենդերազգայուն բյուջետավորման մասնագետ Ջոզֆին
Կանդիրուն, հարկային քաղաքականության, գենդերային հավասարության տեխնիկական
մասնագետ Քերոլայն Օթիմը և ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար
Ժաննա Հարությունյանը։
Դասընթացի շրջանակում ամփոփվել են ԳՀՊ ռազմավարական ուղղությունները, ինչպես
նաև իրականացվել է գործնական դասընթաց՝ գենդերազգայուն բյուջետավորում վարելու
հմտությունների վերաբերյալ։
Դասընթացն իրականացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման
գործընթացի շրջանակներում, որը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
պաշտոնապես գործարկվել է 2024 թվականի ապրիլի 9-ին։

Spread the love