Կառավարության և համայնքային ներդրումային ծրագրերով վերջին տարիներին զգալի աշխատանք է
իրականացվում գյուղատնտեսական ոլորտում: Ներդումային գրավիչ միջավայր ստեղծելու գործում մեծ
նշանակություն ունի մասնավորի (ֆերմեր) հետ համատեղ ծրագրերի իրականացումը: Այս ֆոնին
հատկանշական է ջրօգտագործողների ընկերությունների բարելավման, հիմնանորոգման ներդրումային
ծրագրերի իրականացման գործընթացը, որոնց նպատակային աշխատանքների արդյունքն ուղիղ
համեմատական է գյուղատնտեսական մի շարք արտադրանքների ապահովմանը (մշակաբույսեր,
բանջարաբոստանային կուլտուրաներ, ջերմատնային կուլտուրաներ և այլն), քանի-որ միջին և մանր
ֆերմերային տնտեսությունները, իրենց այգիների արդյունավետ մշակումը հաճախ կապում են ոռոգման
ջրի համակարգի հետ:
«Կոտայք» ՋՕԸ-ն վերջին տարիներին զգալի ավելացրել է ոռոգելի հեկտարների
քանակը: Խորհրդային տարիներից ժառանգություն ստացած, մաշված ոռոգման ցանցը մասնակի
հիմնանորոգվել, բարեկարգվել են և հողային հունով առուներն իրենց տեղը աստիճանաբար զիջում են
մետաղական և պլաստիկե խողովակներին, բետոնապատ կիսախողովակներին: Յուրաքանչյուր տարի մի շարք ներդրումային ծրագրեր են իրականցվում ոռոգման համակարգի արդիականացման նպատակով:
«Կոտայք» ՋՕԸ-ն ունի 17,500 ջրօգտագործող և ՋՕԸ-ի կողմից ոռոգում է շուրջ 6500 հեկտար,
մինչդեռ սպասարկման տարածքի կադաստարային ոռոգելի հողատարածքները կազմում են 18,500
հեկտար: Պարզ ասած՝ հողակտորները փոքր են բայց բաժանորդները և ՋՕԸ-աշխատանքները մեծածավալ:
Այս կերպ սկսվեց մեր զրույցը «Կոտայք» ՋՕԸ ղեկավար ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
-Պարոն Հակոբյան ի՞նչպիսին էր նախորդ տարին «Կոտայք» ՋՕԸ համար: Ի՞նչպես փակեցիք տարին:
-Տարին փակել ենք դրական ցուցանիշներով: Նախատեսված աշխատանքները իրականացրել ենք գրեթե
ամբողջ ծավալով։ Մինչդեռ ոռոգման ջրի մատակարարման հիմնախնդիրներից կարելի է առանձնացնել
կորուստներ մեծ ծավալը, որի նվազեցնելու համար դեռ անելիքներ շատ ունենք: Ինչպես գիտեք տնամերձ
հողակտորների առուների հուները հաճախ անցնում են հարևանների բակերով, հողային հուներով, որի
դեպքում ջուրը դառնում է ոչ կառավարելի և կորուստները դառնում են զգալի: Կառավարության և այլ
ծրագրերով ներդրումներ ենք իրականացնում խնդիրը կարգավորելու համար:


-Ի՞նչպես կգնահատեք նախորդ տարվա ոռոգման համակարգի արդյունավետությունը գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար:
-Նախորդ տարի ծանրաբեռնված աշխատանք ենք իրականացրել, քանի-որ տարին սկսվել էր ոչ բարենպաստ
եղանակային պայմանաներով, գարնանը տեղած հորդառատ անձրևների պատճառով հնարավոր չեղավ
սահմանված ժամկետներում ավարտել նորոգման աշախատանքները, սակայն դրանք որոշ հատվածներում
իրականացվեցին ոռոգման հետ միաժամանակ։ Արդյունքում հնրավոր եղավ գյուղացիներին ապահովել
անհարաժեշտ ոռոգման ջրով։ Ոռոգման ակտիվ շրջանում աշխատել ենք շուրջօրյա՝ 24-ժամյա ռեժիմով,
որի արդյունքում գրեթե բոլոր ցանքատարածքներին՝ հնարավոր է եղել ապահովել ըստ հայտերի և ոռոգման
նորմաների անհրաժեշտ ջրով։ Չնայած որ վթարային աշխատանքներով պայմանավորված ոռոգման սեզոնին
մի քանի անգամ գլխավոր ջրանցքների ջրամատակարարումը դադարեցվել էր։
– Ավելացել է արդո՞ք ջրօգտագործողների թիվը քանի-որ , այդ կառավարության ռազմավարությունը եղել է ՋՕԸ արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակումը: Ո՞րքան է այսօր կազմում նրանց թիվը:
-Նախ ուզում եմ ասել, որ 2025 թվականը ծանր տարի էր՝ եղանակային պայմանների հետ կապված
ունեցանք որոշ դժվարություններ, տարին չորային էր, սակայն նախատեսված մեր պլաններն ինչպես արդեն
ասացի ամբողջովին իրականացվել են: Մեր ծրագրային նպատակներից մեկն էլ եղել է այն, որ
(չգրանցված) ջրօգտագործողների հետ կնքվեն պայմանագրեր, որպեսզի վերջիններս օրինական
ճանապարհով վճարեն իրենց օգտագործած ոռոգման ջրի դիմաց: Այդ առումով ևս ունենք ձեռքբերումներ ,
մասնավորապես պետք է նկատենք, որ զգալի ավելացել են հողօգտագործողների հետ կնքվող
պայմանագրերը: Ամեն դեպքում միտում կա, որ յուրաքանչյուր տարի պետք է ավելացնել ոռոգելի
հողատարածքների քանակը, փոքր հեղակտորները զիջելով խոշոր ներդրումներ իրականացնողներին
արդյունավետ կառավարումը դառնում է միջոց:

–Պարոն Հակոբյան, մենք խոսեցինք ձեռքբերումներից, բայց ո՞րոնք են այն խնդիրները, որոնք լուծում են պահանջում:
-Ինչպես գիտեք «Կոտայք» ՋՕԸ հանրապետության խոշոր կազմակերպություններից է սպասարկվող
համայնքերի և բաժանորդների առումով , դրա համար մեզանից պահանջվում է լուրջ աշխատանքներ,
որպեսզի ջուրն անխափան ջրօգտագործողին հասնի ոռոգման սեզոնին: Գլխավոր մայր ջրանցքները և
երկրորդական ջրանքները պետության և միջազգային այլ դոնոր կազմակերպույունների կողմից
ֆինանսավորովող տարբեր ծրագրերով տարեցտարի հիմնանորոգվում են և դրանց մեծ մասը ավելի բարվոք
վիճակում են գտնվում, իսկ համայնքների տարածքում գործող ներտնտեսային ոռոգման ցանցերի հիմնական
մասը գտնվում է անմխիթար քայքայված վիճակում, որը լրջագույն խնդիր է ոռոգման ջրի մատակարարման
գործընթացում։ Յուրաքանչյուր տարի ոռոգման սեզոնին ընդառաջ իրականացվում են գարնանա
նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես ամբողջությամբ մաքրվում են ոռոգման ջրանցքները, բաժանարարները և ներտնտեսային առուները, իրականցվում են ջրհան կայանների ագրեգատների և խորքային պոմպերի հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև իրականացվում են հսկայածավալ բետոնային աշխատանքներ՝ հոսակարուստները հնարավորինս նվազեցնելու նպատակով։
Կարող եմ ներկայացնել մի քանի տվյալներ, 2025 թվականին իրականացվել են շուրջ 77կմ կամ 5,05
հազար խ/մ մաքրման աշխատանքներ, 50 կմ ոռոգման համակարգի նորոգման աշախատանքներ, 56 հատ
պոմպերի և էլեկտրական շարժիչների նորոգման աշխատանքներ, շուրջ 89 հիդրոտեխնիակական
կառուցվածքների նորոգում (կոմպեսատորներ, փականներ, ջրընդունիչ ավազաններ և այլն),
հիմնանորոգվել և/կամ նոր կառուցվել են ավելի քան 3 կմ խողովակաշարեր։
Բոլոր հրատապ լուծում պահանջող աշխատանքները անմիջական մեր ուշադրության կենտրոնում են եղել,
որոնց իրականացումը նպաստել է մեր շահառուների անխափան ոռոգման ջրի ապահովմանը:
-Ի՞նչպես է համագործակցությունը մարզային և կառավարության այլ գերատեսչությունների հետ փոխհամագործակցությունը «Կոտայք» ՋՕԸ–ի հետ:
-Կարևոր հարց տվեցիք: Որպեսզի առարկայական ասեմ, մեկնարկել է Ջրային կոմիտե-ՋՕԸ-ներ
համագործակցության նոր շրջափուլ: Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի
գլխավորությամբ համագործակցությունը շատ դրական և արդյունավետ է, կառուցողական մոտեցում ունի,
մեր հասցեագրված խնդիրներին կոմիտեի ստորաբաժանումները արագ արձագանքում են և օպերատիվ
լուծում ենք գտնում: Վերջերս տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ Հայաստանում
գործող բոլոր ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ), «Մելիորացիա» և «Ջրառ» ՓԲ ընկերությունների
ղեկավարների մասնակցությամբ։
Հանդիպման շրջանակում ներկայացվել և քննարկվել են նախորդ տարվա կատարողականի ցուցանիշները․
անդրադարձ է եղել ինչպես համակարգում առկա խնդիրներին ու թերացումներին, այնպես էլ արձանագրված
առաջընթացին։
Բարձացված մի շարք հարցերին /ենթակառուցվածքների հիմնանորոգման, կաթիլային ոռոգման
տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև գործող նորմատիվների վերանայման և օրենսդրական դաշտի
լավարկման/ հարցերը տեղ են գտել օրակարգում և այս ձևաչափը նույնպես կառուցողական է մեր
աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար: Ինչ վերաբերվում է այլ գերատեսչություններին
մարզպետարան, համայնքներ՝ մենք նրանց հետ ևս աշխատում ենք արդյունավետ և կառուցողական, միշտ
պատրաստակամ են փոխհամագործակցության և ինչպես, որ հնարավոր է աջակցում են մեր
աշխատանքներին եթե դրա անհրաժեշտությունը լինում է: Կառավարությունը նույնպես՝ օրերս տեղի
ունեցավ ջրային ոլորտի խնդիրների հասցեագրմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի
հերթական նիստը, որը գլխավորում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Նշեմ, որ կայացավ Ջրային
ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող
գործողությունների ծրագիր մշակելու նպատակով ՀՀ վարչապետի 22.07.2024թ-ի N690-Ա որոշմամբ
ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստն էր, որի ընթացքում քննարկվել է
Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական մաքրման կայանների կառուցման անհրաժեշտությունը՝ առաջադեմ և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Մանրամասն անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերի ընթացքին, մասնավորապես՝ ջրային
ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման համակարգերի բարելավման ուղղությամբ
նախատեսվող աշխատանքներին։
Պետք է նկատենք, որ Ջրային պաշարների արդյունավետ կառավարումը՝ մշտապես վարչապետ Նիկոլ
Փաշինյանի և Արամազդ Ղալամքարյանի ուշադրության կենտրոնում են:

-Պարոն Հակոբյան 2026 թվականին ի՞նչ սպասելիքներ կան Ձեր ղեկավարած կառույցում:
-Այն ծրագրերով, որ մենք աշխատում ենք շարունակական են լինելու բոլոր ուղղություններով, պոմպերի
հիմնանորոգում, տեղամասերի վերազինում և այլ ընթացիք աշխատանքներ: Կադրերի թափուր որոշ
հաստիքներ ունենք, այդ բացը փորձում ենք լրացնել մասնագիտական հմտություններ ունեցող փորձառու
մասագետներով: Ոռոգման ջուրն անխափան, հասանելի դարձնելն ընդլայնում է մեր աշխատանքների
ծավալը և այս տրամաբանությամբ մենք 2026 թվականին Ջրային Կոմիտեի նախաձեռնությամբ փորձելու
ենք իրականցնելու վերականգնման ծրագրեր, որոնթ թույլ կտան Գեղարդալճից ջուրը հասանելի դարձնել
Ջրվեժի արգելանոցապարկային համալիրի տարածքին և Ձորաղբյուրի այգեգործական հատվածի
սպառողներին, որը արդյունքում կկրճատի Ազատի 4-րդ աստիճան ջրհան կայանի աշխատանքը, որը
գործում է վթարային ռեժիմով, և որի արդյունքում կտնտեսվեն հոսանքի գծով ծախսերն ու կավելացնի
անջրտի համարվող հողատարածքների ոռոգելի դարձնելու հնարավորությունը:
Ծրագրի նպատակն է չվնասելով էկոհամակարգը ջուրը հասնալի դարձնել ջրօգտագործողներին սահմանափակելով հոսանքի և պոմպերի աշխատանքը շուրջ 70 տոկոսով և օպտիմալ ու շահավետ լուծում տալ խնդիրներին: Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի համար նախորդ տարվա ավարտին քննարկվել և ներկայացվել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, 2026 թվականի հաստիքացուցակի նախագիծը, ներկայացվեցին ոռոգման համակարգերի նորոգման աշխատանքների ծրագրերը և ջրի մատակարարման պլան-ժամանակացույցերը և այլ աշխատանքներ, որոնք իրականացվելու են ընթքացիկ տարում:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի
