Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ

Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև
նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պաշաճ
զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են
պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները:

Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների
առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի
վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների
տարածման:
Վերը շարադրվածը նկատի ունենալով` Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում
պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց
հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ
զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին
առնչվող հարցերի նկատմամբ: Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը
չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության,
ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր
լիազորությունները՝ ուղղված յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների
պաշտպանությանն ու խթանմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի
վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը։

Spread the love