«Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար».Հեռուստահաղորդակցության շաբաթ

Օրերս  մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը
Երևանում:

Հիշեցնենք, որ մարտի 23֊27֊ն անցկացվող Հեռահաղորդակցության շաբաթ 2026֊ը ոլորտային
միջոցառումների շարք է, որը կազմակերպվել է Հայաստանի օպերատորների
միության կողմից` ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Միջոցառման
կարգախոսն է` «Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար», որը ներառում է մի շարք ծրագրեր մասնավորապես ՝ հեռահաղորդակցության միջազգային միության համաժողով. Արհեստական
բանականությունը թվային աճի համար թեմայով,  հեռահաղորդակցության միջազգային միության սեմինար ՏՀՏ ոլորտի կարգավորման հարցերի վերաբերյալ, կոր սեղան քննարկում տեսալսողական մեդիայի արդի զարգացումների եւ մարտահրավերների շուրջ, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հետ ծանոթության օր, ակադեմիական օր և այլն: Այն կառուցողական  է և  նպատակ ունի միավորելու հեռահաղորդակցության օպերատորներին, մասնավորապես  ոչ խոշորներին որոնք արդեն իսկ տեղակավել են մեր տեղեկատվական դաշտում: Ուրսի  պետական  կարգավորող մարմիններին, միջազգային և տեղական
տեխնոլոգիական կազմակերպություններին, ինչպես նաև կրթական
հաստատություններին՝ քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները,
նորարարությունները և թվային ապագան տրամադրվող հեռահաղորդակցության հարթակը պետք է բաց ու մրցունակ լինի ներգրավելով շատ օպերատորների։
Ողջույնի ելույթներով հանդես եկան մասնավորապես՝  Գևորգ Մելիքսեթյան, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ,- Սեդա Շահինյան, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
անդամ,  Քրիստինե Գյոնջյան, Հայաստանի օպերատորների միություն, տնօրեն և այլոք:

«Հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է թվային տնտեսության հիմքային
ուղղություններից մեկը՝ ապահովելով արհեստական բանականության, ամպային
լուծումների և տվյալների կառավարման զարգացումը։ Հայաստանում արձանագրվել
են էական առաջընթացներ՝ 4G և 5G ծածկույթների, ինչպես նաև
օպտիկամանրաթելային ենթակառուցվածքների լայն հասանելիության ապահովման
ուղղությամբ։ «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը կարևոր հարթակ է ոլորտի
բոլոր շահառուների համախմբման, փորձի փոխանակման և ապագա զարգացման
ռազմավարությունների ձևավորման համար», – իր ելույթում նշեց ՀՀ հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա
Շահինյանը։
Լիահույս ենք, որ նման երկխոսության շրջանակում ձևավորված պետական
քաղաքականության, ոլորտային կարգավորման և մասնավոր ներդրումների
սիներգիան կստեղծի անհրաժեշտ պայմաններ Հայաստանի կայուն թվային
զարգացման համար», – նշեց Հեռահաղորդակցության Միջազգային միության
ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Նատալիա Մոչուն։
Միջազգային գործընկեր` Հեռահաղորդակցության միջազգային միություն (ITU):
Հովանավորներ` Միջոցառման ոսկե հովանավորներ՝ «Ինորեյն» ՍՊԸ, «Արփինետ»
ընկերություն: Արծաթե հովանավոր «Էֆ-Նեթ» ՍՊԸ, «Նովենթիք» ՍՊԸ: Միջոցառման
մեդիա հովանավոր՝ Նուռ ԹիՎի:

Հայաստանի օպերատորների միության մասին «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերին` միավորելով հեռահաղորդակցության և
հարակից ոլորտների ընկերություններին և ներկայացնելով նրանց շահերը ներպետական և միջազգային կառույցներում։ Միությունն իր նպատակների իրագործման ընթացքում կոչված է նպաստել ինտերնետի ու հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը, ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտների օրենսդրական դաշտի բարելավմանը, ՏՀՏ ոլորտի կրթական ծրագրերի արդիականացմանը և թվային գրագիտության բարձրացման ուղղված խնդիրներ։
Բազմակողմանի գործունեության հիմքում երկրի հավասարաչափ զարգացումն է, ՀՀ ողջ տարածքում որակյալ կապի հասանելիության ապահովմանը նպաստելը և համացանցի անվտանգ կիրառությունը։

 

Spread the love