ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է 377.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.13 դրամ (նվազել է 2.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.62 դրամ (աճել է 0.05 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–375.5 դրամով, վաճառվում է 378-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 428-432 դրամով, վաճառվում է 437–442 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.62 դրամով, վաճառվում է 4.72–4.85 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375 դրամով, վաճառվում՝ 378 դրամով:
Եվրոն գնվում է 435 դրամով, վաճառվում է 438 դրամով:
Ռուբլին գնվում է 4.55 դրամով, վաճառվում է 4.67 դրամով:
