ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարություն. Հայաստանը ռուսական դեղամիջոցների հիմնական գնորդների ցանկում է

 

Հայաստանը ռուսական դեղամիջոցների խոշորագույն արտասահմանյան գնորդների թվում է։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը։

Նախարարի խոսքով՝ ռուսական դեղագործական արտադրանքի հիմնական սպառողներն են Ղազախստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Թուրքիան, Թուրքմենստանը, Ալժիրը, Լիտվան, Ղրղզստանը, Հայաստանը և Տաջիկստանը։

Արդյունաբերության և առևտրի նախարարությունը՝ այլ դաշնային գերատեսչությունների հետ համատեղ, կազմել է 46 երկրների ցանկ, որոնք հեռանկարային են տեղական դեղագործական արտադրանքի արտահանման համար։ Ցուցակում ընդգրկվել են ԵԱՏՄ, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի պետությունները։ Այս ցանկի հիման վրա նախարարությունն աշխատանքներ է տանում կարգավորող պահանջների ներդաշնակեցման ուղղությամբ, որպեսզի նվազեցնի արտաքին շուկաներում ռուսաստանյան արտադրողների առջև ծառացած խոչընդոտները։

Մասնավորապես, արդեն ստորագրվել և իրականացվում են Ուզբեկստանի և Կուբայի հետ լավ արտադրական պրակտիկայի պահանջների ներդաշնակեցման ճանապարհային քարտեզները, ինչպես նաև ԱՄԷ-ի դեղագործական կարգավորողի հետ փոխըմբռնման հուշագիրը։

Spread the love