Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) արդեն նախկին տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը: Այս մասին նշված է կազմակերպության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում և երաշխավորել ՀՑԹԻ-ի ակադեմիական ազատության իրավունքը: Աշխարհում, որտեղ ցեղասպանության հիշողությունը հարձակման տակ է, և որտեղ ցեղասպանության կանխարգելման նախագիծը լքված է, ցեղասպանության ուսումնասիրությանը և կանխարգելմանը նվիրված ակադեմիական հաստատությունների մտավոր ամբողջականությունն ավելի կարևոր է, քան երբևէ: Մենք պետք է պաշտպանենք դրանք, եթե մարդկությունը երբևէ ցանկանում է կառուցել ավելի խաղաղ ապագա:
