Չնաշխարհիկ Լոռին կրկին միավորվել էր ստեղծարար ու նախաձեռնող մարդկանց շուրջ: Վանաձորում կայացած համաժողովը դարձել է հարթակ, որտեղ բիզնես գաղափարները հանդիպել են ժամանակակից բանկային գործիքներին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզի ձեռնարկատերերի համար:
Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված «Լոռու մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» խորագրով հանդիպմանը Ամիօ բանկը ներկայացրել է իր ֆինանսական լուծումները: Դրանք ուղղված են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը՝ առաջարկելով ճկուն եւ հարմարեցված գործիքներ, որոնք օգնում են արագ արձագանքել շուկայի փոփոխություններին, բարելավել ֆինանսական կառավարման արդյունավետությունը եւ ընդլայնել գործունեությունը:
Մասնավորապես, AMIO Շտապ եւ AMIO Մինի վարկատեսակները թույլ են տալիս ձեռնարկատերերին արդյունավետ կառավարել ֆինանսները եւ աջակցում են բիզնեսի կայուն աճին:
«Հանդիպումը հիանալի առիթ էր ձեռնարկատերերի համար ժամանակակից բանկային լուծումներին ծանոթանալու համար, ուսումնասիրելու ֆինանսավորման առավելություններն ու հնարավորությունները, ինչպես նաեւ քննարկել դրանց կիրառելիությունը իրենց բիզնեսներում:
Բանկի առաջարկները փոքր եւ միջին բիզնեսներին հնարավորություն են տալիս շուկայում ամրապնդել իրենց դիրքերը եւ բացահայտել նոր զարգացման հեռանկարներ», – ասվում է բանկի հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
