Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը

Ինչպե՞ս շահել տեսակավորելով. ISSD-ն մոդեռնիզացնում է թափոնների կառավարման ոլորտը:Այս հարցը օրակարգում է աշխարհի շատ երկրներում:Ապրիլի 22-ին, ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը, ինչը հերթական հիշեցումն է, որ մեր մոլորակի ապագան կախված է մերօրյա գործողություններից։

«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ»
(ISSD) ՀԿ-ն, հավատարիմ մնալով «սիրել մոլորակը գործով» սկզբունքին, ներկայացնում է Հայաստանում
իրականացված ծրագրերի, նորարարական լուծումների և համայնքների կայուն զարգացման շոշափելի արդյունքները։
Այսօր ISSD-ն գործում է Երևանում և Հայաստանի 9 մարզերում՝ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ արձանագրելով հետևյալ ցուցանիշները.
1,000 տոննայից ավելի վերամշակված թափոն, որը չի հասել աղբավայր և վերադարձվել է տնտեսական
շրջապատույտ:
3,500-ից ավելի տեսակավորման ամաններ՝ տեղադրված հանրապետության ողջ տարածքում:
400,000-ից ավելի շահառու, ովքեր կիսում են մեր տեսլականը:
2,500-ից ավելի գործընկերներ և 40-ից ավելի հաջողված նախագծեր, որոնք փոխում են շրջակա միջավայրի
նկատմամբ հանրային վերաբերմունքը:
Թափոնների տեսակավորման թվային ապագան. PlastiX հավելված
Թափոնների տեսակավորման ոլորտում մոդեռնիզացման և քաղաքացիների շահագրգռվածությունը մեծացնելու նպատակով ISSD-ն գործարկել է PlastiX բջջային հավելվածը։ Այն թույլ է տալիս «Recycle it!» ծրագրի շրջանակում տեսակավորումը դարձնել ոչ միայն օգտակար, այլև շահավետ։ Յուրաքանչյուր տեսակավորված շշի QR կոդը հավելվածով սկանավորելու դեպքում օգտատերերը կուտակում են միավորներ, որոնք կարող են փոխանակել գործընկեր խանութների և այլ կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչային վաուչերների հետ։

Հավելվածն արդեն ունի գրեթե 1,000 ակտիվ օգտատեր, ինչը վկայում է թափոնների կառավարման հարցում
հասարակության նորարարական մոտեցումների պատրաստակամության մասին:
Մեզ համար Երկրի օրը պարզապես օրացուցային ամսաթիվ չէ, այլ մեր ամենօրյա աշխատանքի կարևորության հիշեցումը։
Մենք կոչ ենք անում քաղաքացիներին և բիզնեսի ներկայացուցիչներին միանալ մեր ջանքերին՝ դարձնելով Մոլորակն ավելի մաքուր և կայուն տուն բոլորիս համար։

Spread the love