Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422762-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2221 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3015864 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2012 պացիենտ, ավելացել է 1-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410 448  անձ` վերջին մեկ օրում 14 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8621 է:

Spread the love