Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

 

Մայիսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է
Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպում է ունեցել հանձնաժողովի
նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանին ուղեկցել է «Օրն իրավունքների
պաշտպանության առաջնագծում» նախագծի երկրորդ մասնակից Տիգրան Գևորգյանը, ով
հետաքրքրված է ընտրական իրավունքի, հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների հետ կապված հարցերով, ակտիվորեն ներգրավված է տարբեր
նախաձեռնություններում և կարևորում է երիտասարդների մասնակցությունը հանրային ու
ժողովրդավարական գործընթացներին։
Այցի շրջանակում Վահագն Հովակիմյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ներկայացվել են հանձնաժողովի
գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ընտրական գործընթացների
կազմակերպման առանձնահատկություններն ու աշխատանքային պայմանները։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը և Վահագն Հովակիմյանը քննարկել
են ընտրական գործընթացների համատեքստում մարդու իրավունքների
պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, վերաբերելի այդ թվում՝ ընտրական
գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի
երաշխավորմանը։
Տիգրան Գևորգյանը հնարավորություն է ունեցել ԿԸՀ նախագահին ուղղելու իրեն
հետաքրքրող հարցերը՝ նախընտրական գործընթացների կազմակերպման, ընտրական

գործընթացների ընթացակարգերի և ընտրությունների նկատմամբ հանրային
վստահության ապահովման վերաբերյալ։
Վահագն Հովակիմյանը պատասխանել է բարձրացված հարցերին՝ ներկայացնելով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությանն ու ընտրական
գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք մանրամասներ։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է գործընկեր կառույցների հետ
համագործակցությունը և համատեղ ջանքերը իրավունքների ոլորտին առնչվող հարցերը
համատեղ հասցեավորելու տեսանկյունից:

Spread the love