Արարատի մարզի Շահումյան գյուղում օրերս մեծ ու փոքր հավաքվել էին գործարար Վիլեն Կարապետյանի կողին ի աջակցություն «Գազստոպ,» կազմակերպության գործուներության կասեցման դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնելով :
Պարզ ասած ՝ շուրջ մեկ ու կես տար առաջ կազմակերպության հետ կապված խնդիրներ են եղել : Ըստ տնօրեն Վիլեն Կարապետյանի խնդիրները պայմանվորված են եղել հարկային որոշ պարտավորությունների հետ, բայց վաղուց այդ խնդիրները լուծվել են և համապատասխան մարմինների ՝ այդ թվում ՀԾԿՀ-ի «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» , -կողմից , սակայն կազմակերպության գործունեության կասեցման թույլտվությունը դեռ չի վերացել ՝ կարճ ասած չեն կարողանում աշխատացնել գազալցակայնները:
Կազմակերպության 400 աշխատակիցները , մարզի բնակիչներից բացի ակցիային մասնակցելու էին եկել գուղացիներ, մտավորականներ իրենց ձայնը, խնդրանքը բարձրացնելու կառավարության ղեկավար ՝ Նիկոլ Փաշինյանին և պատկան այլ մարմիններին , որպեսզի կազմակերպության դեմ արգելքը «Գազպրոմը» հարթի:
Հանրապետությունում շուրջ 18 գազալցակայան ունի «Գազստոպը» , որը չաշխատացնելով տնտեսական վնասներ է կրում ոչ միայն ինքը այլև 400 աշատակիցների սոցիալական -աշխատատեղերի խնդիրը, աշխատավարձերը, հարկերը ինչպես նաև հարակից բնակավայրերի բանկիչների համար բոլորովին հարմար չէ այլ վայրերից լիցքավորել իրենց մեքենաները մինչդեռ կողկներին «քթի տակ» գործող լցակայանները փակել են:
Մանրամասները տեսանյութում ՝
