Երկրի արեւելյան սահմանները լիովին անվտանգ են, մենք մշտապես հետեւում ենք սիոնիստների տեղաշարժերին: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին, հաղորդում է Tasnim-ը:
«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հյուսիսարեւմտյան կարեւոր եւ ռազմավարական շրջանից Գլխավոր հրամանատարի հրահանգով՝ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ անօրինական սիոնիստական ռեժիմը ներկա է հակամարտության մասնակից երկրներից մեկում եւ մտադիր է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը: Մենք հայտարարել ենք երկու կարեւոր եւ ռազմավարական պայմանի մասին. առաջին, մենք թույլ չենք տա փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը եւ երկրորդ, սիոնիստական ռեժիմը պետք է հեռանա տարածաշրջանից, եւ այդ երկու պայմանները կատարվել են, իսկ մենք շարունակում ենք հետեւել սիոնիստների տեղաշարժերին»,- ասել է նա: