ՄԻՊ-ը պահանջում է բացառել խտրական և պիտակավորող խոսույթը  նախընտրական քարոզարշավում

 

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ պահանջում է նախընտրական
քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և այլ հանրային
դերակատարներին իրենց հրապարակային խոսքում բացառել սեռով, հաշմանդամություն
ունենալու (այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու)
հանգամանքով պայմանավորված, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների
և համանման այլ հիմքերով` պիտակավորող, խտրական և ատելություն տարածող
ցանկացած խոսույթ։
Մարդու իրավունքների պաշտպանի` նախկինում հրապարակված համապարփակ
հայտարարություններից մեկը հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://ombuds.am/am/site/ViewNews/3676

Spread the love