ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Ռաուլ Վալենբերգի
մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի աջակցությամբ մայիսի
15-ին և 18-ին Պաշտպանի աշխատակազմում անցկացվել է հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության թեմայով վերապատրաստման երկօրյա
դասընթաց՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Հաշմանդամություն ունեցող
անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը և ծրագրի
իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 943-Լ
որոշմամբ նախատեսված՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի
աշխատողների համար հաշմանդամություն ունեցող աշխատողների իրավունքների
պաշտպանության վերաբերյալ վերապատրաստումների, ինչպես նաև հաշմանդամություն
ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների, մասնավորապես՝ անձնական
օգնականների, սոցիալական աշխատողների, անձի ֆունկցիոնալությունը գնահատող
մասնագետների և հաշմանդամության ոլորտում գործունեություն ծավալող
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների վերապատրաստումների
կազմակերպման շրջանակում։
Վերապատրաստման դասընթացին մասնակցել են Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև
ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետներ, այդ թվում՝ անձի
ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետներ։
Դասընթացին բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական
իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը։
Անահիտ Մանասյանը բացման խոսքում մասնավորապես ընդգծել է, որ
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը
շարունակում է մնալ այն կարևոր ուղղություններից մեկը, որտեղ դեռևս առկա են
բազմաթիվ անելիքներ։ Նրա խոսքով՝ ոլորտում իրական փոփոխությունների հասնելու
համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք և մասնագիտական կարողությունների
զարգացում՝ բոլոր ներգրավված կառույցների ու մասնագետների մասնակցությամբ։
Այս համատեքսում Պաշտպանը հատկապես կարևորել է Ռաուլ Վալենբերգի մարդու
իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համագործակցությունը՝
նշելով, որ համատեղ արդեն իրականացվել են մի շարք կարևոր նախաձեռնություններ և
այս կարողությունների զարգացման դասընթացը դրանցից հերթականն է. «Մեր այսօրվա
միջոցառման համատեքստում ներգրավված են մեզ համար շատ կարևոր գործընկեր
կառույցների ներկայացուցիչներ և այնպիսի կառույցների ներկայացուցիչներ, ովքեր
իրապես ունեն շատ մեծ դերակատարություն այս ոլորտային հարցերը արդյունավետ
հասցեավորելու առումով»,-ասել է Պաշտպանը։
Լաուրա Միլնն իր հերթին վստահություն է հայտնել, որ դասընթացը մեծապես
կնպաստի ներկաների կարողությունների զարգացմանը հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության դիտանկյունից՝ շնորհակալություն հայտնելով
համագործակցության համար։
Դասընթացի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խնդիրներին
և դրանց լուծման հնարավոր ուղիներին, մասնագիտական գիտելիքների և հմտությունների
շարունակական կատարելագործման անհրաժեշտությանը, ինչպես նաև ոլորտային
համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Դասընթացը վարել են ազգային փորձագետ Մուշեղ Հովսեփյանը և Պաշտպանի
աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Յուրետա
Գրիգորյանը։
Դասընթացի ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ Է կատարվել
«հաշմանդամություն» հասկացությանը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ
խտրականության դրսևորման ձևերին, հաշմանդամություն ունեցող անձանց հետ
հաղորդակցման առանձնահատկություններին։
Պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև
աշխատանքային գործունեության ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության ոլորտում ի հայտ եկած մարտահրավերները և դրանց
լուծման հնարավոր ուղիները:
Վերապատրաստման նպատակն է բարձրացնել իրավասու մարմինների
աշխատողների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների
իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության ոլորտում։
Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ վերոնշյալ նախաձեռնությունները
ﬔծ դեր ունեն հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների
կարողությունների, հմտությունների զարգացման ոլորտում և առանցքային են մարդու
իրավունքների մոդելի վրա հիﬓված հաշմանդամության ընկալման տեսանկյունից, ուստի
վերոնշյալով պայմանավորված՝ Պաշտպանը նաև կարևորում է վերապատրաստումների
շարունակականության ապահովումը:
