Չարենցավանը ընտրում է խաղաղությունը. «Զրույցի» Հարցախույզը շարունակվում է

«Զրույցը» շարունակում է նախըտրական տրամադրությունները ստուգել ՀՀ մարզերում, տեղում հասկանալու համար, թե որ ուժին է իր ձայնը վստահում շարքային քաղաքացին։ Մեր հերթական կանգառը Չարենցավանում էր, որտեղ թվում էր, թե  համայնքի «ՔՊ» ավագանին  «համայնքային իշխանություն չի և դժվար է մաս չկազմելով , լծակներ չունենալով ՝ միաժամանակ վստահություն վայելել  ժողովրդի շրջանում համայնքում իրականացված զգալի աշխատանքների շնորհիվ»:Արդյունքում  համայնքում չունենալով իշխանություն , բայց «ՔՊ»- ավագանու թիմը տարիներ շարունակ իր գործերով լինելով համայնքի և ժողովրդի կողքին ընտրություններից առաջ մեր հարցումների արդյունքում ունեցանք հետևյալ պատկերը:

 

«Մեր վարչապետին ենք ընտրելու, մեր ավագանու անդամ պարոն Գալստյանին, ով իշխանություն չլինելով ոչ մեկիս խնդիրը անպատասխան չի թողել»,-ասաց քաղաքացին։ Կողքին էլ, թե «Թոշակառու մարդ ու կնիկ ենք ով էր մեզ շան տեղ դնում մինչեւ մեր վարչապետը, մեր «ՔՊ» ավագանիները մեկը մեկից հասնող, բա չէ առաջվա հղփացած նախկիները, մեր մարզպետ՝ Ահարոն Սահակյանի նման եթե մի քանի մարդ լինի մեր երկիրը կծաղկի: Ինչ  խնդրով որ մոտենում ենք մեզ օգնում ա: Նախկինում էսքան գործ մեր մարզում ու քաղաքում չէի կատարվել իչքան որ հիմա: Մեր Գալստայնն էլ , որ հիմա էսքան բանա անում , բա որ դառնա համայնքի ղեկավար իչքան բան կար անի մեր համար: Մենք վստահում ենք իրան ու իրա թիմին »։

 

Spread the love