Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք. Մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում ապրիլի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422770-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2221 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3017543 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2008 պացիենտ, նվազել է 4-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410458 անձ` վերջին մեկ օրում 10 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8622 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1682 է:

Spread the love