Ապրիլի 19-ին Մոսկվայում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը․ օրակարգում Արցախի հարցն է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։

Կքննարկվի նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ․ նոյեմբերի 9-ին, 2021թ․ հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման հարցով միջոցառումները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Spread the love