Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ «Արմատ մեդիա» լրատվամիջոցում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն

 

«Արմատ մեդիա» լրատվամիջոցում հունիսի 5-ին իրավապահ մարմինների կողմից
իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ
աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները «Արմատ մեդիա»
լրատվամիջոցի խմբագրությունում իրականացրել են խուզարկություն՝ ներկայացնելով
դատարանի համապատասխան որոշումը։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ դատարանի
որոշումների իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալը Պաշտպանի
լիազորությունների շրջանակից դուրս է։
Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել «Արմատ մեդիա»
լրատվամիջոցի խմբագիր Աղավնի Սուքիասյանի հետ։
Ստացված տեղեկությունների ամփոփմամբ` իրականացված գործողությունների
իրավական հիմքերի և դրանց ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել
իրավասու պետական մարմնիններից։
Ստացված տեղեկությունների և իրավասու մարմինների տրամադրած պարզաբանումների
հիման վրա հարցը կդիտարկվի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի

շրջանակներում, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան
քայլեր։
Նկատի ունենալով խոսքի և լրատվական գործունեության ազատության կարևորությունը
ժողովրդավարական պետության ամրապնդման տեսանկյունից` հարցը գտնվում է Մարդու
իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։
Հանրային նշանակություն ունեցող նոր տեղեկությունների առկայության դեպքում
կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Spread the love