Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների արդյունքները՝ քվեաթերթիկների գրեթե 8%-ի մշակումից հետո

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների արդյունքները՝ քվեաթերթիկների գրեթե 8%-ի մշակումից հետո

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 01.45-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 355 ընտրատեղամասերից՝ մշակելով քվեաթերթիկների 7,96%-ը։

Այս տվյալներով՝ 54,7% արդյունքով (63264 ձայն) առաջատար է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է 21,66% (25052)։

Երրորդ տեղը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 8,89% (10278)։

Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 5,22% (6038)։

Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,38% (2757)։

Spread the love