3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

Բանկ ընտրելիս կարեւոր են ոչ միայն ծառայությունները, այլեւ՝ հարմարավետությունն ու վստահելիությունը։ Ամիօ բանկը ներկայացնում է երեք պատճառ, թե ինչու ընտրել հենց իրենց։

1. Ամբողջական բանկային լուծումներ՝ մեկ փաթեթում

Ամիօ բանկի Active, Pro եւ Exclusive փաթեթները միավորում են քարտերը, հաշիվները, խնայողական գործիքները եւ մի շարք արտոնություններ մեկ լուծման մեջ։ Այսպես հաճախորդը մեկ ընտրությամբ ստանում է ոչ միայն բանկային քարտ, այլ՝ իր առօրյա բանկային կարիքների ամբողջական լուծումը։

2. Բանկը՝ ձեր հեռախոսում

AMIO Mobile հավելվածի միջոցով հնարավոր է դառնալ բանկի հաճախորդ, կառավարել հաշիվներն ու քարտերը, ձեւակերպել օնլայն վարկ մի քանի րոպեում, բացել ավանդներ, կատարել բազմաթիվ վճարումներ։ Ամիօ բանկը շարունակաբար զարգացնում է թվային ծառայությունները՝ բանկային փորձառությունն ավելի արագ եւ հարմար դարձնելու համար։

3. Կայունություն եւ վստահություն

Ամիօ բանկը հետեւողականորեն զարգանում է, ընդլայնում է ծառայություններն ու թվային հնարավորությունները։ Կայուն աճն ու հաճախորդակենտրոն մոտեցումը բանկը դարձնում են վստահելի գործընկեր թե´ ամենօրյա բանկային գործարքների, թե´ խնայողությունների համար։

Դարձեք Ամիօ բանկի հաճախորդ հիմա՝ ներբեռնելով AMIO Mobile հավելվածը։

Ամիօ բանկի փաթեթներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Spread the love